AM դպրոցը տեղի կունենա 2020թ-ի Հունիսի 8-ից մինչև 2020թ-ի Օգոստոսի 28-ը
AM դպրոցն իր մեջ ներառում է 3 ամսյա ինտենսիվ ծրագիր, որում ներառված է 2 ամսյա ուսուցում և վերապատրաստում և 1 ամսյա պրակտիկա մուսուլմանական երկրներում:
Ուսուցման փուլը կտևի 2020թ-ի Հունիսի 8-ից մինչև Օգոստոսի 1-ը: Ուսուցման փուլում ուսանողները հնարավորություն կունենան յուրաքանչյուր շաբաթ ունենալու նոր դասընթաց, ծառայության մեջ օծված, փորձառու և համաշխարհային ճանաչում ունեցող դասախոսների կողմից:
Յուրաքանչյուր շաբաթ ուսանողները հնարավորություն կունենան գործնականում կիրառել սովորածը: Հնարավորություն կունենան ծառայել տեղի եկեղեցիներում: Ձեռք բերել նոր կապեր և ընկերներ աշխարհի տարբեր երկրներից:
Ուսուցումը հնարավորություն կտա յուրաքանչյուր քրիստոնյայի գտնելու իր կոչումը, դուրս գալու իր իսկ սահմաններից, ավելի մեծ երազելու, կիրառելու Սուրբ Հոգու զորությունը, միանալու ազգերի համար Աստծո մեծ ծրագրին, և դառնալու Մեծ Հանձնարարականի մի մասը:
Ուսուցման Թեմաներն են
1. Ավետարանչություն և աշակերտություն (Թոնի Էնթընի – Անգլիա)
2. Միսիոլոգիա (Ռուզաննա Սարգսյան - Հայաստան)
3. Եկեղեցու Հիմնում (Ռոբերտո – Բրազիլիա)
4. Ինչպես ծառայել մուսուլմանական երկրներում (Ռիկի Նելսոն – Ինդոնեզիա)
5. Մեր ինքնությունը Աստծո մեջ (Մուրիլո Մուլիեր – Բրազիլիա)
6. Գերբնական կյանք (Ֆելիպե Գուիմարայս – Բրազիլիա)
7. Բժշկությունը միսիայում (Դավիդ Ֆիջոլի– Բրազիլիա)
8. Ազատագրումը միսիայում (Պաուլո Սաբադոշ – Բրազիլիա)
9. Մարգարեությունը միսիայում (Դարիու Ջիրալդի – Չիլի)
10. Առաջնորդություն (Սրապ Սարգսյան - Հայաստան)
AM պռակտիկա
AM դպրոցն իր մեջ պարունակում է 1 ամսյա ինտենսիվ պռակտիկա մուսուլմանական երկրներում
AMAm- ի դպրոցի պռակտիկան կտևի 2020թ-ի Օգոստոսի 1-ից մինչև Օգոստոսի 28-ը և այն նախատեսվում է անցկացնել Թուրքիայում, համշենական տարածքներում: Դա այն տարածքներն են, ուր գոյություն չունի որևէ եկեղեցի:
Պռակտիկայի ընթացքում միսիոներները հնարավորություն կունենան կիրառելու այն ամենը ինչ սովորել են, և կատարել այն նույն ծառայությունները ինչը առաքյալներն էին կատարում:
Նրանք նաև հնարավորություն կունենան ավետարանելու և խմբակներ սկսելու, որոնք էլ հիմքը կդառնան նոր զորավոր եկեղեցիների:
Այս կերպ յուրաքանչյուր միսիոներ հնարավորություն կունենա դուրս գալու դարպասներից դեպի մուսուլմանական աշխարհ, դեպի միջին արևելք և դառնալու այն անձիք, ովքեր իրականացնելու են այն մարգարեությունը, որը գրված է Եսայիա 62:10-ում:
Անցեք դռներիցը, պատրաստեցեք ժողովրդի ճանապարհը, ուղղեցեք ուղին, քարերը միջիցը հանեցեք և դրոշակ բարձրացրեք ազգերի համար: