Եթե հարցնեք, թե որն է աշխարհում ամենահալածված կրոնական խումբը, ապա պատասխանը կապշեցնի ձեզ:
Աշխարհում ամենահալածվածը ՝ դա քրիստոնյաներն են, և հատկապես այն քրիստոնյաները, որոնք ապրում են Միջին Արևելքի մուսուլմանական երկրներում, որոնք են՝ Թուրքիան, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Կիպրոսը, Լիբանանը, Պաղեստինը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը, Եմենը և Եգիպտոսը: Երբեմն « Մեծ Միջին Արևելքի» տարածքի մեջ են մտնում նաև Պակիստանը, Աֆղանստանը, Ուզբեկստանը և Հյուսիսային Աֆրիկայի երկրները:
Միջին Արևելքում գտնվող բոլոր երկրները մուսուլմանական երկրներ են, բացառությամբ Իսրայելի, որի կրոնը հուդայականությունն է, և Հայաստանի, որի կրոնը Քրիստոնեությունն է:
100 տարի առաջ քրիստոնյաների թիվը Հյուսիսայն Աֆրիկայում և Միջին Արևելքում կազմում էր բնակչության 20%-ը: Սակայն ցավոք, այսօր Քրիստոնյաների թիվը կազմում է ընդհամենը 4% -ը: Թուրքիայում քրիստոնյաների թիվը կազմում է ավելի քիչ քան բնակչության 1%-ը, Իրանում՝ 1%, Սաուդյան Արաբիայում՝ 3%, Պակիստանում՝ 1,6%, Իրաքում՝ 6%, Օմենում՝ 5%, Աֆղանստանում՝ 1% , Իսրայելում՝ 2% և այլն...
Եվ ինչն է պատճառը, որ Միջին Արևելքը լինելով Քրիստոնեության ծննդավայրը, այսօր քրիստոնյաների համար ամենաբարդ և չհասած տարածքն է համարվում:
Այո, ակնհայտ է այն բռնությունները, որոնք մուսուլմանական երկրներում կիրառվում են քրիստոնյաների դեմ: Այո, ռմբակոծվում և հրդեհվում են եկեղեցիները, սպանվում կամ բանտարկվում են քրիստոնյաները: Եվ սա այն ռազմավարությունն է, որը սատանան կիրառում է, քրիստոնյաների մեջ վախ սերմանելու, և նրանց կանգնեցնելու այդ տարածքներում Ավետարանը հռչակելուց: Եվ այդպես նա կկարողանա իր գերության մեջ պահել միլիոնավոր մարդկանց:
Սակայն կարող ենք նաև տեսնել այն, թե Աստվածո համար որքան կարևոր է այդ ժողովրդի փրկությունը, և դա է պատճառը, որ քրիստոնյաների փոխարեն Նա է արդեն սկսել է շարժվել: Երազների և տեսիլքների միջոցով Հիսուսը հայտնում է Իրեն, խոսում մարդկանց հետ, բժշկում և ապաշխարության բերում: Շատ մուսուլման հավատացյալներ ականատես են լինում այն հրաշքներին, որոնք Աստված է անում, և դրանք տեսնելով ընդունում են Հիսուսին:
Այո, թեև շատ քրիստոնյաներ վաղուց արդեն հանձնվել են Ավետարանը հասցնել Միջին Արևելք, սակայն Աստված երբեք չի հանձնվում, Նա շարունակում է այնտեղ գերբնական կերպով կյանքեր փոխել: